ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չե՞ն տեսնում, որ դա սխալ ճանապարհ է

Չե՞ն տեսնում, որ դա սխալ ճանապարհ է
20.07.2024 | 13:03

Լավ, ուզում եմ հասկանալ, թե նախկին Սովետի հանրապետություններում էդ հակառուսականությունը որի՞ն է օգուտ տվել, որ մեկը մյուսի հետևից գնում են նույն ճամփով։ Կամ ռուսները դրանցից ու՞մ են վատություն արել։

Ասենք, լավ, մեր պահով եղել են բաներ, որոնց պատճառով ինչ-որ տեղ հակասական տեսակետներ կան։

Եղել է Սևրի պայմանագիր, Վիլսոնի իրավարար վճիռ, բայց եղել է նաև Բաթումի պայմանագիր, Ալեքսանդրապոլի թուղթ։ Եղել է Սարդարապատի հաղթանակ, եղել է նաև Կարսի խայտառակ հանձնում։ Եղել է Լենին-Քեմալ պայմանագիր, եղել է նաև այդքան քիչ հայ բնակչությամբ համահավասար սուբյեկտի հռչակում։

Ասենք ճիշտը` Լենինը կարող էր հայերին, քիչ բնակչության պատճառով, ընդհանրապես հանրապետության կարգավիճակ չտալ, բայց 30.000 ք/կմ-անոց սուբյեկտ գրանցեցին, թեև խլեցին Նախիջևանն ու Արցախը։ Լավ, ասենք Նախիջևանի պահը թուրքերի պահանջն էր, բայց Արցախը կոնկրետ վերցրեցին ու տվեցին։ Հնարավոր է՝ տային նաև Սյունիքը, բայց գիտենք, որ Նժդեհը դիմադրեց ու չտվեցին։ Չնայած, էլի ճիշտը խոսենք, եթե ուզեին` հետո հանգիստ կտային։

Սա՝ մեր դեպքում։ Իրոք մեր պահով կան հակասական պահեր։

Հա, բա մնացա՞ծը։

Մնացած բոլորին կա՛մ տարածք է ավելացրել, կա՛մ պետականություն է տվել։ Ասենք, Միջին Ասիայի երկրներին օդից պետականություն է տվել, մանավանդ՝ Ղազախստանին։

Ուկրաինային Արևելյան Եվրոպայի հողերից տվել էր, իր հողերից տվել էր, երկիրը սարքել էր։ Ի՞նչ էր ուզածները։

Վրաստանին ինչ ասես տվել է, ի՞նչ էին ուզում։

Էն Լիտվային ընդհանրապես Վիլնյուս է տվել։

Ինչ դարձել են հակառուսական` Մերձբալթյաններից բնակչության 30%-ը հեռացել է։ Վրաստանից և՛ բնակչությունն է պակասել, և՛ տարածքը։ Նույնը Ուկրաինայի հետ է կատարվել։

Ախր չի՞ երևում, չե՞ն տեսնում, որ դա սխալ ճանապարհ է։ Ասենք, անգլիացիները, լեհերն ու թուրքերը որ լինեն հակառուս` դա կլինի հասկանալի, բայց մնացածի դեպքում չեմ հասկանում, թե ինչ օգուտի հույս ունեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4127

Մեկնաբանություններ